Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում Գերմանիայից կմասնակցեն հինգ թիմեր

Գերմանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին կմասնակցեն հինգ թիմեր։

Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ «Բորուսիան» առաջին կիսաեզրափակիչ խաղում հաղթեց ՊՍԺ-ին (1:0) և Գերմանիային լրացուցիչ միավորներ բերեց ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։ Ընդ որում, եթե դորտմունդցիները հաղթեն Չեմպիոնների Լիգան ու առաջնությունում զբաղեցնեն հինգերորդ տեղը, ապա Գերմանիայից կմասնակցեն վեց թիմեր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին կմասնակցեն իտալական հինգ թիմեր։

Այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակում են Լևերկուզենի «Բայերը», Մյունխենի «Բավարիան», «Շտուտգարտը», «Լայպցիգը» և Դորտմունդի «Բորուսիան»։