«Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

Վինիսիուսը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»:

Ինչպես հայտնում է Marca-ն, եզրային հարձակվողը չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը, իսկ մադրիդցիները չեն պատրաստվում վաճառել բրազիլացուն։

23-ամյա ֆուտբոլիստն իրեն թիմի առանցքային մաս է զգում և մտադիր չէ ուսումնասիրել այլ ակումբների առաջարկները:

Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսին համարում է թիմի գլխավոր աստղը։ Նրան գնելու համար պետք է փոխհատուցում վճարեն 1 միլիարդ եվրոյի չափով։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում Վինիսիուսը դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։