CHAMPIONS LEAGUE. «Իտալիայում» չեն հավատում. «Ինտերը» լքեց պայքարը (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» տանը մրցեց «Ինտերի» դեմ։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում միլանյան թիմը 1:0 հաշվով հաղթել էր։

Խաղի 33-րդ րոպեին հաշիվը բացեց Դիմարկոն, բայց 2 րոպե անց Գրիզմանը հավասարություն մտցրեց։

87-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը առաջ մղեց իր թիմին ու տարավ խաղը լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին, իսկ 11–մետրանոց հարվածաշարում «Ատլետիկոն» հաղթեց 3:2 հաշվով։