Գերմանիայի չեմպիոն «Բայերն» անպարտելիության նոր ռեկորդ է սահմանել

Այսօր՝ մայիսի 12-ին, Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրի խաղում «Բոխումը» հյուրընկալել էր «Բայերին»:

Խաղն ավարտվեց հյուրերի համար 5-0 հաշվով հաղթանակով:

Թիմի գոլերը հեղինակել են Պատրիկ Շիկը (41-րդ րոպե), Վիկտոր Բոնիֆեյսը (45-րդ, տուգանային), Ամին Ադլին (76-րդ), Յոսիպ Ստանիշիչը (86-րդ) եւ Ալեխանդրո Գրիմալդոն (90+3-րդ):

«Բայերը» 50 խաղ չի պարտվել բոլոր մրցաշարերում:

Նախորդ տուրում «Բոխումը» հաղթեց «Ունիոնին» (4:3), իսկ «Բայերը» հաղթեց «Այնտրախտին» (5:1):