ՊՍԺ-ն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Ջանլուիջի Դոննարումայի հետ

ՊՍԺ-ն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան իր սոցիալական ցանցերում, ֆրանսիական ակումբը ցանկանում է Դոննարումային երկարաժամկետ պայմանագիր առաջարկել մինչև 2028 կամ 2029 թվականները։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Այս մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 41 հանդիպում, որոնցից 16-ը անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել ընդհանուր առմամբ 37 գնդակ։