Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Սելտային»։
Այս հաղթանակը մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար 400-րդն էր Իսպանիայում աշխատելու ընթացքում (2011 թվականից)։
Լրագրող Ալեքսիս Բլասկեսի խոսքով՝ Սիմեոնեն դարձավ իսպանական ֆուտբոլի առաջին մարզիչը, ով մեկ թիմով 400 հաղթանակ է տարել։
Նա անցկացրել է 678 հանդիպում, 400 հաղթանակ, 151 ոչ-ոքի և 127 պարտություն (1134/556 գոլերի տարբերություն):