Նեմանյա Վիդիչ. «Ես նայում եմ սըր Ջիմ Ռաթքլիֆին և տեսնում, որ նա շատ հաջողակ է իր բիզնեսում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Նեմանյա Վիդիչը թիմից առաջընթաց է ակնկալում ակումբում նոր սեփականատիրոջ գալուց հետո։

«Ես նայում եմ սըր Ջիմ Ռաթքլիֆին և տեսնում, որ նա շատ հաջողակ է իր բիզնեսում, և դա պատահական չէ։ Նա ղեկավարում է շատ մարդկանց և հասկանում է կառուցվածքի, մտածելակերպի և մշակույթի կարևորությունը:

Կարծում եմ՝ նա կփորձի ակումբը ճիշտ ուղիով առաջնորդել և հաղթելու մշակույթ ստեղծել։ Կարծում եմ, որ բոլորը հաղթանակներ են սպասում «Մանչեսթեր Յունայթեդից», ոչ միայն երկրպագուները»,- ասել է Վիդիչը Times-ին։

Հիշեցնենք, որ ձմռանը ակումբի կառավարումը ստանձնել է Ջիմ Ռեթքլիֆի INEOS ընկերությունը։