Մանուել Նոյերը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Բունդեսլիգայում

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը անցկացրել է Բունդեսլիգայի 500-րդ հանդիպումը։

Դա տեղի է ունեցել 2023/24 մրցաշրջանի 33-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։

Նախկինում Գերմանիայի առաջնությունում ընդամենը երեք դարպասապահ է անցկացրել 500 և ավելի հանդիպում՝ Օլիվեր Կանը (557), Էյկե Իմմելը (534) և Ուլի Շտայնը (512)։