Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի՝ ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին չի բացառել, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կարող է ազգային հավաքականի կազմում մասնակցել ԱԱ 2026-ին։

«Կարծում եմ, որ դա հնարավոր է, թեև շատ բան կախված կլինի անձամբ Մեսսիի ցանկությունից և մարզավիճակից։ Դժվար է ասել, թե ինչ կլինի այս ընթացքում, ինչպես նա իրեն կզգա։

Նրա համար դռները միշտ բաց կլինեն։ Նա երջանիկ է խաղադաշտում, Լեոն լեգենդ է»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը Radio Calvia-ի հետ զրույցում։