Խվիչա Կվարացխելիան` եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, այդ մասին հայտնում է goal-ը:

Աղբյուրի համաձայն, 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հինգ թոփ-ակումբներ։

Խոսքը` «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Թոթենհեմի» և «Լիվերպուլի» մասին է։ 

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: