Խվիչա Կվարացխելյան վերսկսել է մարզումները

Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելյան վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստը հունվարի 24-ին ամբողջ թիմի հետ եղել է մարզասրահում, իսկ հետո խաղադաշտում անցկացրել է անհատական մարզում:

«Նապոլիի» նախորդ երկու հանդիպումները Վրաստանի հավաքականի առաջատարը բաց էր թողել հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելյան «Նապոլիի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: