Էրիկ տեն Հեգը Մարկուս Ռեշֆորդին համեմատել է Կիլիան Մբապպեի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգն իր թիմի առաջատարներից Մարկուս Ռեշֆորդին համեմատել է Կիլիան Մբապպեի հետ։

«Առաջին իսկ պահից ես գիտակցեցի նրա հսկայական ներուժը։ Կարծում եմ, որ աշխարհում գրեթե չկան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լինել նրանից լավը, բացառությամբ Մբապպեի»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Ռեշֆորդի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։