«Բարսելոնան» ցանկանում է գնել «Ինտերի» պաշտպանին

«Բարսելոնան» հայտնվել է այն ակումբների ցանկում, որոնք հետաքրքրված են «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:

Իսպանական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել հաջորդ ամառ:

26-ամյա հոլանդացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: