Չավի․ «Ինձ աջակցում են նախագահն ու ֆուտբոլիստները»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչու է որոշել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մնալ թիմում։

«Իմ մնալու որոշումը պարզ է։ Սկզբում ես ինձ պատասխանատու էի զգում և մտածեցի, որ ավելի լավ է մի կողմ քաշվեմ: Բայց ամիսներ են անցել, և հիմա ես վստահություն եմ տեսնում ամեն ինչում։ Ինձ աջակցում են ակումբը, նախագահը, մարզական տնօրենը և խաղացողները։ Դա կարևոր է»,- Չավիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։