«Մանչեսթեր Յունայթեդը» գին է սահմանել Մարկուս Ռեշֆորդի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» գին է սահմանել Մարկուս Ռեշֆորդի համար։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ անգլիացու համար առաջարկներ չի սպասում:

Հաշվի առնելով ներկայիս ֆինանսական իրավիճակը, ակումբը կքննարկի Մարկուս Ռեշֆորդի համար 70 միլիոն ֆունտից ավելի առաջարկներ , սակայն հույս չունեն, որ որևէ թիմ պատրաստ կլինի ծախսել այդ գումարը: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ ակտիվորեն չի առաջարկի ֆուտբոլիստին տրանսֆերային շուկայում: Միևնույն ժամանակ, բրիտանացիները կդիմադրեն այն իջեցված գնով ձեռք բերելու փորձերին և պատրաստ են դիտարկել միայն ողջամիտ առաջարկները։

Ըստ աղբյուրի, մանկունիանցիները կարծում են, որ միայն ՊՍԺ-ն է ի վիճակի բավարարել Ռեշֆորդի գնային և աշխատավարձի պահանջները: Նախկինում փարիզցիները հետաքրքրություն են ցուցաբերել անգլիացու նկատմամբ, սակայն հասկացրել են, որ նա իրենց առաջնահերթությունների ցանկում չի զբաղեցնում՝ փոխարինելու Կիլիան Մբապպեին, ով սպասվում է, որ ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Նշվում է, որ ակումբի շրջանավարտ Ռեշֆորդի հեռանալը կբարելավի «Յունայթեդի» ֆինանսական վիճակը, քանի որ նրա համար ստացված ամբողջ գումարը կլինի զուտ շահույթ և կօգնի ակումբին մնալ ֆինանսական կայունության պահանջների շրջանակում։ Աղբյուրը պնդում է, որ «Յունայթեդը» գումար ունի ծախսելու այս ամառ, սակայն ներկա իրավիճակը բնութագրում է որպես «կաշկանդված»:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը անցկացրել է 31 հանդիպում, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։