Հենրիխ Մխիթարյանը շքերթի ժամանակ «Միլանի» մասին ծաղրական պաստառ չի ցուցադրել։
«Ինտերը» ժամանակից շուտ ապահովեց Ա Սերիայի տիտղոսը և կիրակի անցկացրեց չեմպիոնական շքերթ: Ներաձուրիների համար սա 20-րդ տիտղոսն է, և նրանք ստացել են իրենց երկրորդ աստղը:
Շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին փոխանցել է «Բարդույթավորված մեկաստղանիներ» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները անվանել «Միլանին»։ Հայ ֆուտբոլիստը մինչեւ վերջ չի հասկացել այս գրության իմաստը եւ խնդրել է երկրպագուներին բացատրել այն։
Հասկանալով կատակը՝ Մխիթարյանը ժպտաց և անմիջապես վերադարձրեց պաստառը։ Այս պահի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։