Կոդի Գակպոն պատրաստ է տեղափոխվել ԱՊԼ

Հոլանդիայի հավաքականի և ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Կոդի Գակպոն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

23-ամյա ֆուտբոլիստը արդեն խոստովանել է, որ ամռանը կարող էր լինել մանչեսթերյան ակումբում։ Աշխարհի առաջնությունում Գակպոյի հաջող ելույթներից հետո ԶԼՄ-ները նրա նկատմամբ հետաքրքրություն հայտնեցին Մադրիդի «Ռեալի», «Բավարիայի» և այլ գրանդների կողմից, սակայն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, հարձակվողը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հոլանդացու ներկայացուցիչները քննարկում են ակումբի հետ հնարավոր գործարքը: Կարմիր սատանաների համար տրանսֆերը կարող է արժենալ 60-65 միլիոն եվրո։