Մոհամեդ Սալահը, ամենայն հավանականությամբ, կմնա «Լիվերպուլում» ևս մեկ տարի:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մերսիսայդցիները ակնկալում են, որ եգիպտացի վինգերը կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում: Սալահը հեռանալու ցանկություն չի հայտնել։
Կարմիրները պլանավորում են հաջորդ մրցաշրջանը՝ ակնկալիքով, որ Մոհամեդը կշարունակի օգնել թիմին:
Նշվում է, որ սաուդյան լիգայի ներկայացուցիչները շարունակում են հետաքրքրվել ֆուտբոլիստով, սակայն կարծում են, որ նա եւս մեկ տարի կանցկացնի Անգլիայում։
Չի բացառվում Սալահի` 2025 թվականին Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը՝ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվելուց հետո :
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին անցկացրել է 29 հանդիպում, դարձել 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։