Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է Le10Sport-ը։

Ֆրանսիացու գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ը գնահատվում է 18 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: