Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի տուրի լավագույն ֆուտբոլիստ

MLS-ի տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսսին։

«Ինտեր Մայամին» առաջնության 11-րդ տուրում հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշընին» (4:1): Մեսսին երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ 

Արգենտինացին լրագրողների և երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է տուրի լավագույն խաղացող։ Նա առաջ է անցել  Քրիստիան Բենտեկեից («Դի Սի Յունայթեդ»),  Ֆեդերիկո Բերնարդեսկիից («Տորոնտո») և Հադեր Օբրիանից («Օսթին»):

Տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ Մեսսին։