Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Ատլետիկոն» Ժոաո Ֆելիշի տրանսֆերի դիմաց

«Ատլետիկոն» սահմանել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Ժոաո Ֆելիշից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը համաձայնել է վաճառել 23-ամյա պորտուգալացուն 100 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Բավարիան»:

Նշենք, որ ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2019 թվականի հուլիսին 127 միլիոն եվրոյի դիմաց: