Հայտնի է Դիդյե Դեշամի ապագան Ֆրանսիայի հավաքականում

Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Մունդիալ 2022 – ի աավարտից հետո հայտնում է Le Parisien-ը:

Կողմերը կերկարաձգեն գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։

Նրանք արդեն վերջնական համաձայնության են հասել: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունից:

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 14-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ: