Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։
Առաջին խաղում Արտետայի սաները նվազագույն հաշվով զիջել էին մրցակցին։
«Էմիրեյթսում» «Արսենալը» 41-րդ րոպեին կարողացավ վերջապես գոլ հեղինակել «Պորտուի» դեմ խաղում։ Մարտին Էդեգորի փոխանցումից հետո աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով, որը թիմերին տարավ լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում ևս գոլե չգրանցվեցին ու թիմերը հաղթողին որոշելու համար 11-մետրանոց հարվածաշարի օգնությանն էին դիմելու։
«Արսենալի» բոլոր 4 ֆուտբոլիստներն անրվեպ իրացրին այն։ Գալենոն ու Վենդելը վրիպեցին, ինչը նշանակեց, որ լոնդոնյան թիմը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։