FourFourTwo-ն Լիոնել Մեսսիին ճանաչել է Եվրոպայի լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ:
Բրիտանական պարբերականը կազմել է Արգենտինայի 32 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հանդես են եկել եվրոպական ակումբներում։ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Մեսսին զբաղեցրել է առաջին տեղը։
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լիոնել Մեսսի
2. Դիեգո Մարադոնա
3. Ալֆրեդո դի Ստեֆանո
4. Գաբրիել Բատիստուտա
5. Սերխիո Ագուերո
6. Խավիեր Զանետտի
7. Դիեգո Սիմեոնե
8. Ֆերնանդո Ռեդոնդո
9. Անխել դի Մարիա
10. Խավիեր Մասկերանո