Չավիի ապագան «Բարսելոնայում» պարզ կդառնա երկուշաբթի օրը

Չավիի ապագան «Բարսելոնայում» կարող է ավելի պարզ դառնալ երկուշաբթի օրը:

Ավելի վաղ հաղորդվում էր , որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել է դադարեցնել համագործակցությունը գլխավոր մարզչի հետ մրցաշրջանի ավարտից հետո՝ ակումբում տնտեսական իրավիճակի մասին նրա հայտարարություններից հետո, չնայած այն բանին, որ ապրիլի 25-ին գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Չավին մնում էր. Ակումբը պետք է 20 միլիոն եվրո փոխհատուցում վճարի, եթե աշխատանքից ազատի Չավիին ու նրա անձնակազմին»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մայիսի 20-ին նախատեսված է հանդիպում Լապորտայի ու Չավիի մասնակցությամբ, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք նախագահը պատրաստվում է հեռացնել մարզչին։ Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն կատալոնացի մարզական տնօրեն Դեկուն և, հնարավոր է, Ալեխանդրո Էչևարիան՝ բոլոր երեքի վստահելի անձինք:

«Բարսելոնայի» ազդեցիկ դեմքերը քննարկում են, որ հնարավոր հրաժարականը դժվար կլինի բացատրել երկրպագուներին, հաշվի առնելով, որ ակումբը վերջերս պաշտոնապես հայտարարեց Չավիի հետ համագործակցությունը շարունակելու մասին, և թիմը զբաղեցրեց աղյուսակի երկրորդ հորիզոնականը: