Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի պաշտպան Անտոնիո Ռուդիգերի վնասվածքի վերաբերյալ։ Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա Լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղում (0։1)։
Ինչպես հայտնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը, հետազոտության արդյունքում Ռուդիգերի մոտ հայտնաբերվել է աջ ոտքի երկգլուխ մկանի վնասվածք։ «Սերուցքայինները» չեն նշում 31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։
Ընթացիկ մրցաշրջանում Ռուդիգերը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։