PREMIER LEAGUE. Լոնդոնում թեժ էր․ «Արսենալը» ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» 🎥

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունց «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղը ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Մարտին Էդեգորը առաջ մղեց իր թիմին։ Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին «Քաղաքայինները» հավասարեցրեցին խաղի հաշիվը՝ աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։ Րոպեներ անց լոնդոնյան թիմի կիսապաշտպան Թոմաս Պարտին առաջ մղեց իր թիմին։ Միկել Արտետայի թիմի կազմից ևս աչքի ընկան Մայլս Լյուիս-Սքելլին, Կայ Հավերցը և Էթան Նվաներին։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝