Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Արսենալ» – ՊՍՎ պատասխան հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1։7 հաշվով՝ անգլիական ակումբի հաղթանակով:
6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Զինչենկոն, որի գոլին 18-րդ րոպեին պատասխանեց հյուրերի ֆուտբոլիստ Իվան Պերիշիչը։
37-րդ րոպեին Դեկլան Ռայսը առաջ մղեց լոնդոնցիներին, իսկ ՊՍՎ-ն Ռայսի գոլին պատասխանեց միայն 70-րդ րոպեին։
Հիեցնենք, որ լոնդոնյան ակումբը 1/4-րդ եզրափակչում կմրցի «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։