Ռիշարլիսոնը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Թոթենհեմ» տեղափոխվելուց հետո բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի գործերն այդքան էլ լավ չեն ընթանում։

Նա շատ ավելի արդյունավետ էր «Էվերթոնում», և չի բացառում նրա՝ մերսիսայդյան ակումբ վերադառնալու հնարավորությունը։

Ըստ Football Insider-ի, բրազիլացին չի բացառում այդ վերադարձը և շատ հնարավոր է, որ դա իրականություն դառնա:

Իր հերթին Դեյվիդ Մոյեսը ցանկանում է նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքել և գուցե քննարկվի նաև Ռիարլիսոնի տարբերակը։