CHAMPIONS LEAGUE. «Ռեալ Մադրիդը» հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը 🎥

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8րդ եզրափակչի «Ատլետիկո» «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։

Խաղի առաջին րոպեին «Ատլետիկոյին» առաջ մղեց Քոնոր Գալլահերը։ Դա խաղի միակ գոլը դարձավ, քանի որ 120 րոպեների ընթացքում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Խաղի ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում «Ռեալ Մադրիդը» հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքն ու 1/4-րդ եզրափակչում «Արսենալի» հետ մրցելու հնարավորություն ստացավ։