«Արսենալը» որոշում է կայացրել Միկել Արտետայի ապագայի վերաբերյալ

«Արսենալը» դուրս է մնացել Անգլիայի ներքին գավաթի խաղարկությունից և լրջորեն զիջում է առաջատար «Լիվերպուլին» Պրեմիեր Լիգայում:

Գավաթ նվաճելու միակ հնարավորությունը «Զինագործների» համար, ըստ երևույթին, Չեմպիոնների լիգան է, որտեղ Միկել Արտետայի թիմը ապահովեց տեղը քառորդ եզրափակիչում՝ 7:1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով ՊՍՎ-ի նկատմամբ:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն GiveMeSport-ին հայտնել է, որ «Արսենալը» չի հեռացնի Արտետային գլխավոր մարզչի պաշտոնից, նույնիսկ եթե թիմն ավարտի մրցաշրջանը առանց գավաթի: Լոնդոնյան ակումբի ղեկավարները Արտետային դեռ համարում են նախագծի առանցքային մասը։