Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ասթոն Վիլա» – «Բրյուգե» հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել էր Էմերիի թիմի հաղթանակով՝ 3։1։
50-րդ և 61-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ դուբլ ձևակերպեց Մարկո Ասենսիոն, իսկ այդ ընթացքում՝ 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Յան Մատսենը։
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» քառորդ եզրափակչում կհանդիպի ՊՍԺ-ի հետ։