Հայտնի է, թե որ համարի մարզաշապիկն է կրելու Կիլիան Մբապպեն «Ռեալում»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մադրիդի «Ռեալում»՝ կրելով 10 համարի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Մբապպեն պատանեկության տարիներին երկրպագում էր «Ռեալին» և միշտ երազում էր խաղալ մադրիդյան ակումբում, թեև մինչ այժմ անցումը չի ստացվել, չնայած նրան, որ ֆրանսիացին մի քանի անգամ մոտ է եղել դրան։

Մբապպեն կրում է տասը համարը և՛ ՊՍԺ-ի, և՛ Ֆրանսիայի հավաքականի համար։

Ներկայումս Մադրիդի «Ռեալում» 10 համարի մարզաշապիկով հանդես է գալիս Լուկա Մոդրիչը, ով ակնկալվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը և կարող է ավարտել կարիերան։