«Ինտերի» փոխնախագահ. «Նա կլինի մեր ավագը հաջորդ մրցաշրջանում»

«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին հայտնել է, որ թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Նա կլինի մեր ավագը հաջորդ մրցաշրջանում: Լաուտարոն երկարաձգում է պայմանագիրը, նա մնում է ակումբում»,- իր սոցիալական ցանցերում Զանետտիին մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Լաուտարոն բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: