Էդին Թերզիչ. «ՊՍԺ-ն հավանաբար ավելի ուժեղ կխաղա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը կիսվել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

«Մենք պետք է ամեն ինչ անենք ըստ ծրագրի և հիմնական գաղափարի։ ՊՍԺ-ն հավանաբար ավելի ուժեղ կխաղա, քան առաջին խաղում։ Մենք ցանկանում ենք եզրափակչի ուղեգիր ձեռք բերել։ Մենք միասին կլուծենք այս խնդիրը։

Փարիզում կայացած խմբային փուլի խաղում մի փոքր պարտվեցինք։ Մեզ պակասում էր համարձակությունը տարբեր առումներով։ Բայց հետո Դորտմունդում կայացած երկու հանդիպումներում մենք ցույց տվեցինք, որ ՊՍԺ-ի դեմ կարող ենք բոլորովին այլ կերպ գործել»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։