«Ատլետիկը» 1984 թվականից հետո կրկին նվաճեց Իսպանիայի Գավաթը (VIDEO)

Շաբաթ օրը՝ ապրիլի 7-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ «Ատլետիկի» և «Մալյորկայի» միջև։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ 21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Մալյորկայի» կիսապաշտպան Դանի Ռոդրիգեսը, իսկ 50-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը:

Լրացուցիչ ժամանակն անցավ առանց խփած գոլերի, իսկ «Ատլետիկի» ֆուտբոլիստներն ավելի ուժեղ գտնվեցին 11 մետրանոց հարվածաշարում՝ 4:2:

Սա «Ատլետիկի» 24-րդ հաղթանակն է մրցաշարում և առաջինը 1984 թվականից հետո։

Ավելի շատ հաղթանակներ ունի միայն «Բարսելոնան»՝ 31։ Մալյորկայի համար սա երրորդ եզրափակիչն էր։