Լիոնել Մեսսին վնասվածքից հետո իր առաջին գոլը խփեց (VIDEO)

Ապրիլի 7-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» – «Կոլորադո Ռապիդս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

«Ինտեր Մայամիի» կազմում մեկական գոլ խփեցին Լեոնարդո Աֆոնսոն և Լիոնել Մեսսին։ Արգենտինացին ընդմիջմանը փոխարինեց Լոուսոն Սանդերլենդին ու 57-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Սա Մեսսիի առաջին խաղն էր վնասվածքից հետո:

«Կոլորադոյի» կազմում գոլի հեղինակ դարձան Ռաֆայել Նավարոն և Քոուլ Բասեթը: