PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Քրիստալ Փելեսին» (VIDEO)

Շաբաթ օրը՝ ապրիլի 6-ին, Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Քրիստալ Փելեսի» հետ և հաղթեց՝ 2:4 հաշվով։

«Քրիստալ Փելեսի» կազմից աչքի ընկան Ժան Ֆիլիպ Մատետան ևՕդսոն Էդուարդը։ Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կևին Դե Բրյունեն, ինչպես նաև մեկական անգամ աչքի ընկան Ռիկո Լյուիսը և Էրլինգ Հոլանդը։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 70 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Քրիստալ Փելեսը» 30 միավորով 14-րդն է։