«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելուց հետո այլևս չի մարզելու անգլիական թիմերը։
«Իսկապես հեշտ չէ հեռանալը: «Մայնցում», երբ մոտենում էր վերջին հանդիպումը, ասացի, որ կմնամ, եթե հասնենք Բունդեսլիգա։ Բայց մյուս թիմը հաղթեց, և մենք չկարողացանք դա անել:
Հիմա ամեն ինչ լրիվ այլ է։ Նույնիսկ վերջին խաղից առաջ բոլորը գիտեն, որ ես հեռանալու եմ։
Սա հարյուր տոկոսով երկար ընդմիջում կլինի իմ կարիերայում։ Իմ ժամանակը Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմեր չեմ մարզելու։ Եթե շարունակեմ մարզել, ապա դա Անգլիայում չի լինի։ Նման բան չի լինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Այսօր՝ մայիսի 19-ին, Կլոպը կանցկացնի իր վերջին հանդիպումը «Լիվերպուլի» գլխավորությամբ։