Մանուել Նոյեր․ «Այս մասին ամեն օր խոսվում էր, սակայն լուրերը լիովին չեն համապատասխանում իրականությանը»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հերքել է այն լուրերը, թե թիմի մի խումբ ղեկավարներ դիմել են Թոմաս Տուխելին՝ համոզելու նրան, որ մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա մյունխենցիների մարզչի պաշտոնից։

«Ոչ, դա ճիշտ չէ։ Այս մասին ամեն օր խոսվում էր, սակայն լուրերը լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Թոմաս Մյուլլերը և ես չգնացինք մարզչի մոտ. Ես շատ գոհ էի, թե ինչպես է նա աշխատում մեզ հետ և կարծում էի, որ այդպես կարող է շարունակվել։ Բայց խաղացողների տեղը չէ Թոմաս Տուխելին ու նրա մարզչական շտաբին ինչ-որ բան ասելը։

Կարող եմ միայն ասել, որ նրանք ամեն ինչ տվել են և թիմին ինչպես հարկն է պատրաստել խաղերին:
Կարծում եմ, որ թիմում լավ քիմիա կար, և դա լավ կօգներ հաջորդ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, որոշումը կայացրել են ակումբը և մարզչական շտաբը»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Bild-ը։