Football Fans Tour. Ֆուտբոլային անհավանական ճամփորդություն դեպի Արգենտինա և Բրազիլիա

Խմբային ճամփորդություն դեպի Արգենտինա և Բրազիլիա` Սենիկ Կարա-Պողոսյանի հետ: Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 2-ը՝ 1 գիշեր 2 ցերեկ Իգուասու ջրվեժներում, 4 գիշեր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում, 3 գիշեր բրազիլական Սան-Պաուլու և 3 գիշեր Ռիո-դե-Ժանեյրու քաղաքներում: Բրազիլական և արգենտինական գրանդ-ակումբների՝ «Բոկա Խունիորսի», «Ռիվեր Փլեյթի», «Ֆլամենգուի» և «Սան-Պաուլուի» տնային խաղերին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն, համապատասխանաբար, «Լա Բոմբոներա», «Մոնումենտալ», «Մարականա» և «Մորումբի» ստադիոններում:

Փաթեթը ներառում է.
✅ Ինքնաթիռի տոմսեր՝ ուղեբեռով: Թռիչքը Երևանից:
✅ 4* հյուրանոցներ Բուենոս-Այրես, Ռիո-դե-Ժանեյրու և Սան-Պաուլու քաղաքների կենտրոններում՝ նախաճաշով:
✅ Ճամփորդական ապահովագրություն:
✅ Օդանավակայաններից դիմավորում և ճանապարհում:
✅ Բրազիլիայում և Արգենտինայում բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով:
✅ Բուենոս-Այրես – Իգուասու – Բուենոս Այրես ինքնաթիռի տոմսերը:
✅ Իգուասու ջրվեժներով հեքիաթային տուր արգենտինական և բրազիլական կողմերից, մեկ գիշեր Իգուասուում՝ 4* հյուրանոցում նախաճաշով:
✅ Արգենտինական տանգոյի երեկո Բուենոս-Այրեսում:
✅ Տուրեր դեպի Լանուս քաղաք, Տիգրե կղզի և «Բոկա Խունիորսի» թաղամաս՝ La Boca Caminito.
✅ Մեկ օր Ռիո-դե-Ժանեյրուի հանրահայտ Կոպակաբանա և Իպանեմա լողափներում:
✅ Ռիո-դե-Ժանեյրու քաղաքում տուրեր դեպի Շաքարի գլուխ և Կորկովադու սարեր, որտեղ գտնվում է Հիսուս Քրիստոսի արձանը, ինչպես նաև Սամբոդրոմ փողոց, որտեղ անցկացվում են հանրահայտ Ռիո-դե-Ժանեյրուի կառնավալները:
✅ Բարձրակարգ գիդերի ուղեկցությամբ քաղաքային տուրեր և տեսարժան բոլոր վայրերի այցելություններ Բուենոս-Այրես, Սան-Պաուլու և Ռիո-դե-Ժանեյրու քաղաքներում:
✅ Բացառիկ այց Արգենտինայի Ֆուտբոլի Ֆեդերացիա, որտեղ գտնվում է Արգենտինայի հավաքականի նվաճած Աշխարհի գավաթը:
✅ Ֆուտբոլային տուրեր դեպի արգենտինական «Բոկա Խունիորսի», «Ռիվեր Փլեյթի», «Արխենտինոս Խունիորսի», «Ինդեպենդիենտեի» և «Ռասինգի», ինչպես նաև բրազիլական «Ֆլամենգուի», «Սան Պաուլուի», «Ֆլումինենսեի», «Սանթոսի», «Կորինտիանսի», «Բոտաֆոգուի» և «Պալմեյրասի» ստադիոններ ու թանգարաններ:
✅ Էքսկլյուզիվ հանդիպումներ արգենտինական և բրազիլական ֆուտբոլի լեգենդների՝ աշխարհի չեմպիոն դարձած և Copa America-ում հաղթած ֆուտբոլիստների հետ:
✅ Բացառիկ հանդիպում Սան Պաուլու քաղաքի «Ֆիդայիններ»` «Juventude Armenia Fedainer» թիմի հետ:
✅ Ամբողջ տուրի ընթացքում խմբի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:
✅ Ապառիկ վճարման տարբերակ՝ առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով:

Լրացուցիչ փաթեթներ՝ Արգենտինաի առաջնության «Բոկա Խունիորս» – «Ունիոն» և «Ռիվեր Փլեյթ» – «Սան Լորենցո», ինչպես նաև Բրազիլիայի առաջնության «Սան Պաուլու» – «Ատլետիկու Մինեյրու» և «Ֆլամենգու» – «Ինտերնասիոնալ» խաղերի տոմսերը՝ հավելավճարով: Նշված հանդիպումներից յուրաքանչյուրի տոմսի արժեքը՝ $40-ին համարժեք ՀՀ դրամ:

ՏՈՒՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ.
🇦🇲 Հայաստանից մեկնում ենք նոյեմբերի 18-ին:
🇦🇷 Նոյեմբերի 19-24՝ Բուենոս-Այրես.
🇧🇷 Նոյեմբերի 25-27՝ Սան-Պաուլու.
🇧🇷 Նոյեմբերի 28-30՝ Ռիո-դե-ժանեյրու.
🇦🇲 Դեկտեմբերի 1-ին վերադարձ Հայաստան:

☎️ Մանրամասների համար զանգահարել ՝ +374 91 43-65-45

📍 Ամրագրման համար մոտենալ Football Fans Tour՝ Մարշալ Բաղրամյան, 60