«Ռեալը» փոխարինող է գտել Տիբո Կուրտուային

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը հաջորդ ամառ կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Մարտի 20-ին բելգիացի դարպասապահը մենիսկի վիրահատության է ենթարկվել։ Սպասվում է, որ նա բաց կթողնի 2023-24թթ․ մրցաշրջանի մնացած մասը:

Մենյանը պաշտպանում է «Միլանի» գույները 2021 թվականի հուլիսից։