CHAMPIONS LEAGUE. «Բորուսիան» հաղթեց «Միլանին» ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի F խմբի հինգերորդ տուրում իտալական «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Էդին Թերզիչի սաները գերվստահ ֆուտբոլ ցուցադրեցին։ Հանդիպման հենց սկզբում դորտմունդյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ, բայց առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի։ Երկրորդ կեսում գերմանական ակումբը 2 գոլ հեղինակեց ու խաղն ավարտեց հաղթանակով։

Այս խաղից հետո F խմբում «Բորուսիան» 10 միավորով առաջինն է, «Միլանը»՝ 5 միավորով վերջինը։

Չեմպիոնների Լիգա. 

«Միլան» – «Բորուսիա» 1։3 (1։1)

0։1 Մարկո Ռոյս, 10՛

1։1 Չուկվուեզե, 37՛

1։2 Բայնո-Գիտենս, 59՛

1։3 Կարիմ Ադեյեմի, 69՛