«Բավարիայի» երեք ֆուտբոլիստ չեն մարզվել «Կոպենհագենի» դեմ խաղից առաջ

Մյունխենի «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ չեն մասնակցել թիմի մարզմանը Չեմպիոնների Լիգայում «Կոպենհագենի» հետ խաղից առաջ։

Ինչպես հայտնում է Bild-ը, «Բավարիայի» մարզմանը ներկա չեն եղել Էրիկ Չուպո-Մոտինգը, Կիմ Մին Ջեն և Նուսեր Մազրաուին։

Աղբյուրի համաձայն՝եթե Մին Ջեն ու Մազրաուին չկարողանան օգնել թիմին առաջիկա խաղում, ապա պաշտպանության կենտրոնում կհայտնվի Լեոն Գորեցկան, իսկ հենակետային գոտում կարող է խաղալ երիտասարդ կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Բավարիա» – «Կոպենհագեն» հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին։