CHAMPIONS LEAGUE. Կամային հաղթանակ տանը, «Բարսելոնան» երեք տարի անց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում է (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի H խմբի հինգերորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց պորտուգալական «Պորտուի» դեմ։

Չավիի սաները առաջին կեսի միջնամասում գոլ բաց թողեցին սեփական դարպասը, սակայն 2 րոպե անց կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը։ Երկրորդ կեսում Ժոաու Ֆելիշը առաջ մղեց իր թիմին։ Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով։

Այս խաղից հետո H խմբում «Բարսելոնան» 12 միավորով առաջինն է, «Պորտուն»՝ 9 միավորով 2-րդը։

Չեմպիոնների Լիգա. 

«Բարսելոնա» – «Պորտու» 2։1 (1։1)

0։1 Պեպե, 30՛

1։1 Կանսելու, 32՛

2։1 Ֆելիշ, 57