Անգելոս Պոստեկոգլու․ «Մենք չպետք է թույլ տանք, որ «Արսենալը» հաղթի մեզ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն նշել է, որ հասկանում է Անգլիայի առաջնության 35-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա հանդիպման կարևորությունը, որը կկայանա վաղը՝ ապրիլի 28-ին։

«Մենք հասկանում ենք այս խաղի կարևորությունը: Մենք գիտակցում ենք, որ չպետք է թույլ տանք մեր գլխավոր մրցակցին հաղթել մեզ մեր ամենամեծ դերբիում։ Մենք շատ լավ հասկանում ենք հետեւանքները»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Պոստեկոգլուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ «Թոթենհեմ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա «Թոթենհեմ Հոթսպուր» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Մայքլ Օլիվերը։ Պրեմիեր լիգայի 34 տուրից հետո «զինագործները» վաստակել են 77 միավոր և զբաղեցնում են առաջին տեղը։ Անգլիայի առաջնությունում անցկացրած 32 խաղից հետո «Թոթենհեմը» վաստակել է 60 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։