«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 35-րդ տուրի «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2։2)։
39-ամյա բրազիլացուն 90-րդ րոպեին փոխարինեց Ակսել Դիսասին։ Լոնդոնի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Սիլվայի վնասվածքի բնույթի մասին։
«Մենք պետք է գնահատենք Տիագոյի մարզավիճակը, և հետո կտեսնենք. Նա ցավեր ունի աճուկի հատվածում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football London-ը։
Այս մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է «Չելսիի» 34 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։ Սպասվում է, որ շուտով ֆուտբոլիստը կհայտարարի լոնդոնյան ակումբից հեռանալու մասին։