Լիոնել Մեսսին միանգամից երկու ռեկորդ է սահմանել

MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշնին»։

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց՝ սահմանելով MLS-ի երկու ռեկորդ։

Մեսսին գոլ+գոլային փոխանցում համակարգում ունի 16 միավոր (9+7)։ Սա MLS-ի բոլոր խաղացողներից առավելագույնն է մրցաշրջանի առաջին յոթ հանդիպումներում։

Մեսսին նաև դարձավ MLS-ի առաջին ֆուտբոլիստը, ով հինգ խաղում անընդմեջ մի քանի արդյունավետ գործողություններով է աչքի ընկել։