Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Թուրքիայի դեմ խաղից առաջ

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։

Այսօր մեր ընտրանին իր վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ։

Նշենք, որ մեր ընտրանին D խմբում 6 միավորով երկրորդն է, առաջատարը Թուրքիան է վաստակած 9 միավորով: Խորվաթիան և Ուելսը ունեն չորս ական միավոր, իսկ Լատվիան դեռևս միավոր չի վաստակել։