Լուկա Մոդրիչ․ «Գումարի համար երբեք չեմ տեղափոխվի Սաուդյան Արաբիա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երջանիկ է ակումբում և չի ցանկանում փողի համար տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

«Ես երջանիկ և գոհ եմ «Ռեալում», և քանի դեռ այդպես է, ես այլ տարբերակների մասին չեմ մտածում։ Եվ ես կարիք չունեմ իմ էգոյին կերակրելու այս մեծ առաջարկների պատմություններով: Ես պարզապես ցանկանում եմ վայելել ֆուտբոլի և «Ռեալի» յուրաքանչյուր պահը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Sportske Novosti-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա խորվաթն «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Մոդրիչը 4 հանդիպում է անցկացրել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։